top of page

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Իմաստալից ազդեցության ստեղծում

SHACKEN.jpg

ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔԸ
Այն, ինչին մենք ձգտում ենք

01

ՄԵՐ ՏԵԼԱԿԱՆԸ

02

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

03

ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Մեր տեսլականը

Հայաստանը նախատեսվում է դառնալ մի երկիր, որ անվտանգությամբ և բարգավաճմամբ ամուր արմատավորված է քրիստոնեական արժեքների վրա: Առաջնորդվելով աստվածաշնչյան սկզբունքներով՝ հանրային կառավարումը և մարդկային փոխհարաբերությունները առաջնահերթությունը տալիս են ազնվությանը և կարեկից լինելուն: Ընտրված կառավարության նկատմամբ վստահությունը համատարած է, մինչդեռ ընտանիքները պաշտպանում են ավանդական արժեքներն ու ուժը: Երեխաները և ընտանիքի սրբությունը հարգված են, և հարգանքը ծնողների և մեծերի նկատմամբ համատարած բնույթ է կրում: Ուսուցիչները հագեցված են գիտելիքներով, համբերությամբ և իրենց աշակերտների հանդեպ խորը սիրով: Զինված ուժերը սպառազինված են նորագույն տեխնոլոգիաներով, պատրաստ են պաշտպանել երկրի սահմաններն ու քաղաքացիներին։ Տնտեսությունը ծաղկում է, զարգացնում է բնակչությանը, որն իսկական երջանկություն է գտնում՝ ապրելով ապահով, աշխատասեր և աստվածակենտրոն հասարակության մեջ:

 

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է հայ ազգին ուղղորդել դեպի աստվածային սկզբունքներին համահունչ հասարակության կայացում։ Մենք ձգտում ենք զարգացնել քրիստոնեական դեմոկրատական արժեքները՝ խթանելով ազնիվ, ապրումակցող և ներառական համայնք, որը պաշտպանում է յուրաքանչյուր անհատի արժանապատվությունն ու իրավունքները: Մեր ջանքերն են հետամուտ լինել կայուն զարգացմանը, հոգ տանել սոցիալական ներդաշնակություն ձևավորելու համար և հետամուտ լինել համընդհանուր բարիքի առկայությանը:

Մեր նպատակները 

1․ Մեր նպատակն է ստեղծել ազդեցիկ մարդկանց աջակցող և դինամիկ ցանց, որը կնպաստի փոխադարձ ուսում ստանալուն, աճին և համատեղ գործողություններին՝ ուղղված ազգային, տարածաշրջանային և գլոբալ բարդ մարտահրավերներին: Մենք ձգտում ենք հզորացնել «301» Առաջնորդների զարգացման միավորում ՀԿ-ի անդամներին, որպեսզի դրական փոփոխություններ կատարեն իրենց համապատասխան ազդեցության ոլորտներում, միաժամանակ ոգեշնչելով նրանց համագործակցել սահմաններից դուրս՝ հանուն Հայաստանում ապրող հասարակության մեծագույն բարիքի:

  • Համապատասխանաբար, մենք պատրաստել ենք առաջնորդության զարգացման համապարփակ ծրագիր, որն ուղղված է տարբեր ոլորտների և որակավորման առաջնորդների հղկմանը, վերապատրաստմանը, նախապատրատմանն ու համախմբմանը: Այս նախաձեռնության միջոցով մենք ձգտում ենք օգտագործել տարբեր ոլորտների առաջնորդների հավաքական փորձը և ներուժը՝ խթանելու համագործակցությունը, նորարարությունը և ազդեցիկ առաջնորդության պրակտիկան: Մենք կտրամադրենք համապատասխանեցված թրեյնինգներ և քոոչինգ նիստեր, որոնք կանդրադառնան տարբեր ոլորտներում առաջնորդների առջև ծառացած հատուկ կարիքներին և մարտահրավերներին՝ միաժամանակ ընդգծելով միջգիտաճյուղային համագործակցության և գիտելիքների փոխանակման կարևորությունը:

DNA 1.jpg

ՄԵՐ ԴՆԹ
Ով ենք մենք

01

ՄԵՐ ԿՈՉՈՒՄԸ

02

ՄԵՐ ՀԱՎԱՏԱՄՔԸ

03

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Մեր ԴՆԹ

«301» Առաջնորդների զարգացման միավորում հասարակական կազմակերպության ԴՆԹ-ի էությունը ներառում է մեր կոչումը, հիմնարար համոզմունքները և մշակութային արժեքները: Այս տարրերը ձևավորում են մեր կազմակերպության բոլոր ասպեկտները և մարմնավորված են մեր կազմակերպության յուրաքանչյուր անդամի կողմից՝ արտացոլելով մեր արմատները քրիստոնեական առաջնորդության փիլիսոփայության մեջ:

Մեր կոչումը

Մեր կոչումն է բարձրացնել հայ ազգի բարգավաճումն ու բարօրությունը՝ զորացնելով առաջնորդներին դրական վերափոխումներ իրականացնել իրենց համապատասխան ազդեցության ոլորտներում: Մենք հավատում ենք, որ Աստված ծրագիր ունի հայ ազգի համար, և մենք խորապես հանձնառու ենք նշանակալից դեր խաղալ Աստծո Արքայությունը Երկիր բերելու գործում:

Մեր հավատամքը

Մեր հավատամքը հիմնված է Նիկիական Հանգանակի վրա։

Մեր արժեքները

Ստորև նշված 10 արժեքները «301» Առաջնորդների զարգացման միավորում ՀԿ-ի էությունն են․ առաջնորդող սկզբունքներ, որոնք ձևավորում են գործողություններն ու որոշումները: Նրանք ծառայում են որպես կպչուն ժապավեն, որ միմյանց է կապում մարդկանց՝ խթանելով միասնությունն ու համախմբվածությունը: Մեր արժեքները ապահովում են այն հիմքը, որի վրա կառուցված է մեր կազմակերպությունը՝ սահմանելով չափանիշներ վարվեցողության և վարքագծի համար: Արժեքները գործում են որպես առաջնորդող լույս՝ ապահովելով ուղղություն և նպատակ, և գրավում են անհատների, ովքեր կիսում են նմանատիպ համոզմունքներն ու սկզբունքները՝ հանդես գալով որպես միավորող ուժ: Մեր մշակութային արժեքները նման են մատնահետքերի, որոնք յուրահատուկ կերպով սահմանում և նույնացնում են, թե ով ենք մենք որպես անհատ և որպես համայնք:

 

Մեր 10 մշակութային արժեքներն են.

1. Արժևորում, մարդկանց հանդեպ հավատ և անվերապահ սեր (Ոսկե կանոն)․ Մեր կազմակերպության հիմքում ընկած է մարդկանց արժևորելու խորքային հանձնառությունը, որը հիմնված է այն համոզմունքի վրա, որ յուրաքանչյուր անհատ ունի ներհատուկ արժեք և արժանի է հարգանքի: Մենք ընդունում ենք անվերապահ սիրո սկզբունքը՝ գիտակցելով ապրումակցման, կարեկից լինելու և ընդունման կարևորությունը ուրիշների հետ մեր փոխհարաբերություններում: Այս համոզմունքն ընդգծում է մեր նվիրվածությունը ներառական և աջակցող միջավայրերի խթանմանը, որտեղ բոլոր գնահատված, փայփայված և զորացած անհատները ծաղկում են:

2. Դրական վերաբերմունք. Դրական վերաբերմունքը ոչ միայն հատկանիշ է, այլ արդյունավետ առաջնորդության հիմնաքարը: Այն ծառայում է որպես հզոր կատալիզատոր՝ ոգեշնչելու և դրդելու ուրիշներին ընդհանուր նպատակներին հասնելու համար: Դրական հայացքներ ունեցող առաջնորդները դիմակայուն են մարտահրավերներին՝ անհաջողությունները դիտելով որպես աճի և նորարարության հնարավորություններ: Նրանց լավատեսությունը ստեղծում է ալիքային էֆեկտ՝ իրենց թիմերում խթանելով խանդավառության, ստեղծարարության և համագործակցության մշակույթը: Դրականություն ճառագելով՝ առաջնորդները ոչ միայն բարձրացնում են իրենց հետևորդների ոգին, այլ նաև ձևավորում են այնպիսի միջավայր, որտեղ անհատները զգում են իրենց գնահատված, աջակցություն և զորություն ստացած՝ իրենց ողջ ներուժն օգտագործելու համար: Վերաբերմունքը ընտրություն է և կարիք ունի շարունակական ճշգրտման:

3. Ամենօրյա անձնական աճ․ Անձնական ամենօրյա աճն անփոխարինելի է արդյունավետ առաջնորդության համար՝ ծառայելով որպես ինքնակատարելագործման և սովորելու շարունակական ճանապարհորդություն։ Առաջնորդները, ովքեր հավատարիմ են իրենց զարգացմանը, առաջնահերթություն են տալիս այն գործողություններին, որոնք զարգացնում են իրենց հմտությունները, գիտելիքները և հուզական ինտելեկտը: Սովորությունների զարգացնելը, ինչպիսիք են նպատակադրումը, ինքնադրսևորումը և հետադարձ կապ փնտրելը, խթանում է շարունակական բարելավման մտածելակերպը: Ամեն օր ներդնելով իրենց անձնական աճի մեջ՝ «301» Առաջնորդների միավորում ՀԿ-ի անդամները ոչ միայն ընդլայնում են իրենց սեփական կարողությունները, այլև ոգեշնչում և զորացնում են ուրիշներին՝ սկսելու իրենց աճի և զարգացման ճանապարհորդությունները՝ ի վերջո զարգացնելով իրենց թիմերում գերազանցության և նորարարության մշակույթը:

 

4. Առաջնորդել անձնական օրինակով․ «Անձնական օրինակով առաջնորդելը» արդյունավետ առաջնորդության ուղղորդող սկզբունք է։ Իսկական առաջնորդները հասկանում են, որ իրենց գործողություններն ավելի բարձր են խոսում, քան խոսքերը, և նրանք ձգտում են մարմնավորել այն արժեքները, վարքագիծը և աշխատանքային էթիկան, որը ցանկանում են սերմանել ուրիշների մեջ: Իրենց գործողություններում ազնվություն, հաշվետվողականություն և նվիրվածություն ցուցաբերելով՝ «301» Առաջնորդների զարգացման միավորում ՀԿ-ի անդամները վստահություն և հարգանք են ներշնչում իրենց թիմի անդամներին: Նրանք իրենց համար բարձր չափանիշներ են սահմանում և հետևողականորեն մոդելավորում են ուրիշներից ակնկալվող վարքագիծը: Օրինակով առաջնորդվելը խթանում է վավերականության, հաշվետվողականության և գերազանցության մշակույթը՝ անհատներին հնարավորություն տալով ընդօրինակել դրական վարքագիծը և նպաստել մեր կազմակերպության հավաքական հաջողությանը:

5. Ապրել նպատային. «Նպատակային ապրելը» կյանքի նկատմամբ գիտակցված և կանխամտածված մոտեցում է, որտեղ յուրաքանչյուր գործողություն, որոշում և միտք համահունչ է մարդու արժեքներին, նպատակներին և ձգտումներին: Այն ներառում է ուշադիր և նպատակասլաց լինել, թե ինչպես է մարդը ծախսում իր ժամանակը և էներգիան՝ կենտրոնանալով այն բանի վրա, ինչն է իսկապես կարևոր և իրագործելի: Նպատակային ապրելը պահանջում է առաջնահերթությունների հստակեցում և դրանց հասնելու համար ակտիվ քայլեր ձեռնարկելու պարտավորություն: Այն ներառում է իմաստալից նպատակներ սահմանելը, սեփական արժեքներն արտացոլող ընտրությունների կայացումը և անհրաժեշտության դեպքում ընթացքի շարունակական գնահատումն ու ճշգրտումը: Նպատակային ապրելով՝ անհատները զարգացնում են նպատակի, իրագործման և բավարարվաման իմաստը, ինչը հանգեցնում է ավելի իմաստալից և ազդեցիկ կյանքի: Միայն բարի մտադրություններով մարդիկ, առանց լավ արարքների, ոչինչ չեն իրագործում:

 

6. Գերազանցել անկնկալիքները. Իբրև առաջնորդներ, ակնկալիքների գերազանցելը լինում է ուրիշներին ծառայելով, որը դուրս է ավանդական ժողովրդների իշխանությունից և վերահսկողությունից: Այն ներառում է խորը նվիրվածություն՝ հասկանալու այն մարդկանց կարիքները, մարտահրավերները և ձգտումները, որոնց մենք առաջնորդում ենք: Առաջնահերթություն տալով մեր թիմի անդամների բարեկեցությանը և զարգացմանը՝ մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ բոլորը կարող են բարգավաճել: Ծառայությանը միտված այս մոտեցումը խթանում է վստահությունը, համագործակցությունը և հզորացումը՝ հնարավորություն տալով անհատներին հասնել իրենց ողջ ներուժին և նշանակալիորեն նպաստել կազմակերպության հաջողությանը: Իբրև առաջնորդներ, երբ մենք անում ենք առավելագույնը ուրիշներին աջակցելու և բարձրացնելու համար, մենք ոչ միայն գերազանցում ենք նրանց ակնկալիքները, այլև փոխանցում ենք գերազանցելու, կարեկից լինելու և հավաքական նվաճումների մշակույթ:

 

7. Զինել մարդկանց գործիքակազմով․ Ուրիշներին զինելն իր մեջ ներառում է մարդկանց գործիքներով, գիտելիքներով և հմտություններով հզորացնելը, որոնք անհրաժեշտ են հաջողության հասնելու և զարգանալու համար: Այն վեր է ուղղակի ինչ-որ տեղեկատվություն փոխանցելուց. դա մարդկանց իրենց ողջ ներուժը և իմաստալից ներդրումներ կատարելու հնարավորությունն օգտագործելու կարողությամբ օժտելն է: Կատարելով ներդրումներ մեր շրջապատի մարդկանց աճի և զարգացման մեջ՝ մենք ոչ միայն բազմապատկում ենք նրանց արժեքը, այլև ստեղծում ենք դրական ազդեցության ալիքային էֆեկտ: Երբ մենք պատրաստում ենք առաջնորդներին և զորացնում ենք ուրիշներին իրենք իրենց գերազանցելու մեջ, մենք բազմապատկում ենք մեր թիմի կամ կազմակերպության հավաքական ուժն ու արդյունավետությունը: Մարդկանք գործիքակազմով զինելու այս հանձնառությունը խթանում է շարունակական ուսուցման, համագործակցության և նորարարության մշակույթը, որը բոլոր ներգրավված մարդկանց երկարաժամկետ հաջողության իրականացման համար է:

 

8. Հետևողականություն. Հետևողականությունը մեծ բաների հասնելու անկյունաքարն է, ինչպես ընդունված է, որ իմաստալից ձեռքբերումները հաճախ պահանջում են ժամանակի ընթացքում կայուն ջանքերի: Այն ներառում է ամեն օր ներկա գտվելը, մեր տեսլականին, առաքելությանը և նպատակներին հավատարիմ մնալը և մարտահրավերների ու անհաջողություններին համառորեն դիմակայելը: Պահպանելով հետևողականությունը մեր գործողությունների և սովորությունների մեջ՝ մենք թափ ենք հավաքում և առաջընթաց ենք գրանցում, նույնիսկ երբ արդյունքները կարող են անմիջապես տեսանելի չլինել: Հետևողականությունը թույլ է տալիս մեզ անշեղորեն, թիզ առ թիզ առաջ գնալ դեպի մեր ձգտումները՝ հիմք դնելով հաջողության և իրականացման համար: Անկախ նրանից, թե դա անձնական աճի, մասնագիտական ջանքերի կամ հարաբերությունների մեջ է, հետևողականությունը երաշխավորում է, որ մենք մնում ենք մեր ուղու վրա և, ի վերջո, իրացնում ենք մեր ներուժը:

9. Վերափոխման կատալիզատոր. Հայաստանում վերափոխման կատալիզատոր դառնալը պահանջում է համակողմանի մոտեցում, միահյուսված տեսլական, նվիրվածություն և համագործակցություն: Այս նախաձեռնությունը պահանջում է Հայաստանի եզակի սոցիալ-տնտեսական լանդշաֆտի մանրակրկիտ ընկալում՝ զուգորդված տեղական շահագրգիռ կողմերի և ժողովրդական նախաձեռնությունների հետ ակտիվ ներգրավվածությամբ: Երկխոսության խթանման, գործընկերային հարաբերությունների հաստատման և օրինակով առաջնորդվելու միջոցով «301» Առաջնորդների զարգացման միավորում ՀԿ-ն խթանող առաջնորդները կոգեշնչեն հավաքական գործողությունները և կմոբիլիզացնեն ռեսուրսները հանուն ընդհանուր նպատակների: Նորարարությունն ու տեխնոլոգիաների օգտագործումը ավելի կուժեղացնեն ազդեցությունը՝ հնարավորություն տալով ստեղծել կայուն լուծումներ և խթանել աճի հնարավորությունները: Համարձակ առաջնորդության և ռազմավարական նախաձեռնությունների միջոցով «301» ՀԿ թիմի առաջնորդները դրական փոփոխություններ կառաջացնեն՝ հիմք դնելով Հայաստանի և հայ ժողովրդի ավելի պայծառ ապագայի համար:

 

10. Հավատք առ Աստված. Աստծո հանդեպ հավատը ծառայում է որպես առաջնորդող ուժ «301» Առաջնորդների զարգացման միավորում ՀԿ-ի թիմի առաջնորդների համար՝ պարգևելով ուժ, իմաստություն և բարոյական հիմք մարտահրավերների և անորոշ ժամանակների կիզակետում: Մեր ղեկավարները, առաջնահերթություն տալով իրենց հավատքին, ոգեշնչված են սիրո, արդարության և կարեկից լինելու սկզբունքներով, որոնք նպաստում են ազնվությամբ և վարվեցողությամբ կառավարման մշակույթին: Փնտրելով աստվածային առաջնորդություն և հաստատուն մնալով իրենց համոզմունքներում՝ «301» Առաջնորդների զարգացման միավորում ՀԿ թիմի առաջնորդները խոնարհությամբ և շնորհով կքննարկեն բարդ հարցերը՝ նպաստելով համայնքների միասնությանը և հաշտությանը: Ավելին, հավատքը զորություն է տալիս մեր առաջնորդներին խոնարհությամբ և ծառայասրտորեն մոտենալու իրենց պարտականություններին՝ առաջնահերթություն տալով բոլոր քաղաքացիների բարեկեցությանը և արժանապատվությանը: Քանի որ առաջնորդության և ուժի համար նրանք հենվում են իրենց հավատքի վրա, «301» Առաջնորդների զարգացման միավորում շարժման առաջնորդները հույս, տոկունություն և վերափոխում կներշնչեն Ձեզ՝ ի վերջո նպաստելով հայ ազգի բարգավաճմանը և ծաղկմանը:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ 

CHRISTEN

UNIE

NETHERLANDS

ChristenUnie-ն իր առաքելությունն է համարում ձգտել այն հասարակությանը, որն ավելի ու ավելի կգործի Աստծո կամքին համապատասխան: Այս նպատակին հասնելու համար այն ձգտում է հնարավորինս ուժեղ ներկայացված լինել բոլոր քաղաքական մակարդակներում։

Maxwell Leadership-ի հիմնական համոզմունքները, արժեքները և մշակույթը խրախուսում, տեղեկացնում և ոգեշնչում են կազմակերպության կյանքը՝ օգնելով MLA-ին ստեղծել ծառայասեր առաջնորդության, անձնական աճի և փոխադարձ օգտավետության միջավայր, ինչը մղել է մեզ դառնալու առաջնորդության վերապատրաստման աշխարհում այս մեծագույն կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցիչը: 

PARTNER

/////////////

bottom of page